Յուրա Մովսիսյան. Տղաներից յուրաքանչյուրը պատրաստ է Չեխիայի հետ խաղին
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հավատում է, որ Չեխիայի ընտրանուն կկարողանան արժանի խաղով պատասխանել:
Գյուրիում բարեգործական այցի շրջանակներում լրագրողների հետ Ճեպազրույցի ժամանակ ֆուտբոլիստն ասել է.
«Մեծ հույսերով ենք սպասում չեխերի հետ այդ խաղին: Տղաներից յուրաքանչյուրը պատրաստ է դրան: Բոլորը շատ լավ գիտակցում են, թե ինչ հանդիպում է մեզ սպասվում»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերել է «Արմենպրեսը»:
Յուրայի կարծիքով, ազգային թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղա իր լավագույն խաղը, եւ նշանակություն չունի, թե ում հետ է մրցում.
«Եթե սկսենք ուշադրություն դարձնել նրանց ուժեղ կամ թույլ կողմերին, կմոռանանք մեր ուժերի մասին»:
Հիշեցնենք, որ Հայաստան-Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին`Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում