Արազ Օզբիլիս. Գալիս եմ Հայաստան, բայց չգիտեմ` կմասնակցե՞մ խաղին

Արազ Օզբիլիս. Գալիս եմ Հայաստան, բայց չգիտեմ` կմասնակցե՞մ խաղին

Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ուրախալի լուր է հայտնել` գիշերը մեր ընտրանուն կմիանա «Կուբանի» հարձակվող Արազ Օզբիլիսը: Վերջինս ևս հաստատել է, որ գալու է Հայաստան, սակայն դեռ չգիտի` կկարողանա խաղալ, թե ոչ:

«Դեռեւս հստակ չեմ կարող ասել՝ Չեխիայի հետ խաղին կկարողանամ մասնակցել, թե ոչ: Տեսնենք: Այսօր ես գալիս եմ Հայաստան, հետո արդեն ամեն ինչ պարզ կդառնա»,-Արազի խոսքերն է մեջբերել «Ֆուտբոլ365-ը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում