Ըմբշամարտ. Մուսա Մուրթազալիեւը` արծաթե մեդալակիր

Ըմբշամարտ. Մուսա Մուրթազալիեւը` արծաթե մեդալակիր

Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  դաղստանցի Մուսա Մուրթազալիեւն արծաթե մեդալ նվաճեց:

84 կգ քաշային կարգում հանդես եկող Մուրթազալիեւը եզրափակիչում 0:4 (0:2, 0:2) հաշվով պարտություն կրեց Վրաստանի ներկայացուցչից` Դաթո Մարսագիշվիլից: 

Հավելենք` սա Հայաստանի երկրորդ մեդալն էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Առաջնության առաջին օրը 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դարձել նվաճել էր ոսկե մեդալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում