ՈւԵՖԱ-ն որակազրկել է Նանիին,իսկ Ֆերգյուսոնին՝ տուգանել

ՈւԵՖԱ-ն որակազրկել է Նանիին,իսկ Ֆերգյուսոնին՝ տուգանել

ՈՒԵՖԱ-ն վերջապես կայացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոտբոլիստ  Նանիի վերաբերյալ որոշումը:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ստացած կարմիր քարտի համար Նանին որակազրկվել է մեկ խաղով:

Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը բարկացել էր խաղի գլխավոր մրցավար Ջյունեյտ Չաքիրի որոշումից և չէր  մասնակցել հետխաղյա մամլո ասուլիսին: Նա, իհարկե, խուսափել է որակազրկումից, սակայն տուգանվել է 10 հազար եվրոյով (8500 ֆունտ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում