«Ման. Յունայթեդը» պատրաստվում է գնել Գարային

«Ման. Յունայթեդը» պատրաստվում է գնել Գարային

«Կարմիր սատանաները» ցանկանում են ուժեղացնել կազմը: Իսպանական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ «Ման. Յունայթեդի» ղեկավարությունն արդեն վաղուց է հետևում Գարայի խաղին և այս ամառ արդեն պատրաստվում է առաջարկություն անել: Տեղեկություններ կան,  որ «Բենֆիկայի» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռքբերումը անգլիական ակումբի համար կարժենա մոտ 20 մլն եվրո:

Նշենք նաև, որ «Բենֆիկան» Էզեկիել Գարային գնեց «Ռեալից», սակայն «արքայական» ակումբին է պատկանում նրա տրանսֆերի 50 տոկոսը. ուստի «Մանչեսթեր Յունայթեդը» գումարի կեսը վճարելու է «Ռեալին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում