Սնեյդեր. Ճիշտ պահի հասկացա` պետք է հեռանամ «Ինտերից»

Սնեյդեր. Ճիշտ պահի հասկացա` պետք է հեռանամ «Ինտերից»

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է իր` «Ինտերից» Թուրքիա տեղափոխության մասին: Հիշեցնենք, որ միլանյան ակումբի հետ Սնեյդերը հաղթել էր Ա Սերիայում, Իտալիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:

«Ստրամաչոնին արեց այն, ինչ պետք է աներ: «Ինտերում» նա ինքն իրեն դրսևորելու հիանալի հնարավորություն ունի: Նա ոչնչում մեղավոր չէր: Ես միշտ էլ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել ակումբի և ակումբի նախագահ Մորատտիի հետ, սակայն ճիշտ պահի հասկացա` պետք է հեռանամ: Այժմ ուրախ եմ հանդես գալ այնպիսի մեծ ակումբի կազմում, ինչպիսին «Գալաթասարայն» է: Ես անցյալով չեմ ապրում»,-ասել է Սնեյդերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում