Իսպանիայի հավաքականի մրցավեճում անակնկալ է գրանցվում (տեսանյութ)

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում իրենց հանդիպումներն անցկացրին I խմբի ֆավորիտները’ Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները:

Իսպանացիները, սեփական հարկի տակ ընդունելով Ֆինլանդիայի հավաքականին, հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի: 49-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Սերխիո Ռամոսը, իսկ մրցակցից 79-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Տեմո Պիկոն:

Իսկ ահա Ֆրանսիայի հավաքականը վստահ հանդիպում անցկացրեց’ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթելով Վրաստանի ընտրանուն: Ֆրանսիացիներից աչքի ընկան Ժիրուն, Վալբուենան ու Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում