Անգլիան մարզական ապտակ է հասցնում Սան Մարինոյին (տեսանյութ)

I խմբում իր հանդիպումն անցկացրեց Անգլիայի հավաքականը, որը մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Սան Մարինոյի ընտրանու հետ: Ոչ ոք, թերևս, չէր կասկածում, որ անգլիացիներն այս խաղում միանշանակ հաղթանակ են տոնելու:

Այդպես էլ եղավ ու հաշիվը առավել քան համոզիչ է: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն, մեկական անգամ աչքի ընկան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը, Էշլի Յանգը, Ֆրենկ Լեմպարդը, Ուեյն Ռունին ու Դանիել Սթարիջը, իսկ տանտերերից ինքնագոլ հեղինակեց Ալեսանդրո դելլա Վալլեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում