Ռամոս. Մենք Ֆրանսիայի մասին չէինք մտածում

Ռամոս. Մենք Ֆրանսիայի մասին չէինք մտածում

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Ֆինլանդիայի հետ խաղի մասին (1:1).

-Դա տհաճ է: Խաղն ամբողջովին մեր վերահսկողության տակ էր, քանի դեռ բանը վերջին րոպեներին չհասավ: Ամբողջ խաղի ընթացքում մենք հանգիստ էինք, բայց դիպուկության պակաս ունեինք:

Մենք Ֆրանսիայի մասին չէինք մտածում, քանի որ այսօր կարևոր խաղ էր: Հիմա կսկսենք մտածել նրանց մասին: Ցավալի է, որ նման արդյունք ստավեց հավաքականում իմ 100-րդ խաղի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում