Թենիսիստուհիններ, ովքեր փայլում են ոչ միայն կորտում
Նմանատիպ
Հայտնիության պահանջներին ենթարկվելով’ այսօր մարզիկները պետք է ոչ միայն լավ հանդես գան իրենց մարզաձևերում, այլև շքեղ տեսք ունենան մարզաշխարհից այս կողմ: Ներկայացնում ենք թենիսիստուհիների, ովքեր հաջողակ են ոչ միայն կորտում, այլև գովազդային և մոդելային ասպարեզներում:
Մարիա Շարապովա. Ռուս թենիսիստուհին վաղուց է ապացուցել, որ ոչնչով չի զիջում պրոֆեսիոնալ մոդելներին:
Հետաքրքրական է, որ Շարապովան ավելի մեծ գումարներ է աշխատում գովազդներում նկարահանվելիս, քան թենիս խաղալիս:
Կապուտաչյա Վերա Դուշեվինան առօրյայում ավելի է աչքի ընկնում, քան կորտում:
WTA-ի ևս մեկ գեղեցկուհի’ Մարիա Կիրիլենկոն:
Դե իսկ Սերենա Ուիլյամսը նորաձևության շաբաթների մշտական մասնակիցն է:
Սերենան, ինչպես Շարապովան, շատ է սիրում կարմիր գորգերը:
Սերենային չի զիջում ավագ քույրը’ Վինուս Ուիլյամսը:
Վիկտորիա Ազարենկոն փայլում է և´ կորտում, և´ն դրա սահմաններից դուրս:
Կարոլին Վոզնյացկին, թեպետ մոդել չի, սակայն նման արտաքին տվյալներով գովազդային բնագավառում մեծ գումարներ է աշխատում:
Գեղեցկուհիները մեկ շարքում. Ելենա Յանկովիչը, Վիկտորիա Ազարենկոն, Կառոլին Վոզնյացկին, Սերենա Ուիլյամսը, Դինարա Սաֆինան, Սվետլանա Կուզնեցովան, Ելենա Դեմենտիեվան և Վինուս Ուիլյամսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում