Հնարավոր է` Մոուրինյոյին փոխարինի Վիլաշ-Բոաշը

Հնարավոր է` Մոուրինյոյին փոխարինի Վիլաշ-Բոաշը

Եթե Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը լքի ակումբը, ապա, հնարավոր է, նրան փոխարինի Անդրե Վիլաշ-Բոաշը: Այս մասին գրում են անգլիական լրատվամիջոցները:

Չնայած «Ռեալը» բավականին հաջող շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայում և դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, Ժոզե Մոուրինյոյի հեռանալու մասին լուրերը չեն դադարում: Կրակի վրա յուղ լցրեց հենց Մոուրինյոն, ով վերջերս կրկին ակնարկեց`  «Ռեալից» հեռանալուց հետո կաշխատի Անգլիայում:

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` մադրիդյան ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող գտնել պորտուգալացու համար: Որպես այդպիսին նշվում են Ռաֆա Բենիտեսի, Լորան Բլանի և հատկապես Անդրե Վիլա-Բոաշի անունները:

Վեջինս հիշեցնենք, որ այժմ բավականին հաջող մարզում է «Տոտենհեմը»: Վիլաշ-Բոաշն իր մրցակից-մարզիչների նկատմամբ ևս մեկ առավելություն ունի` նա երկար տարիներ աշխատել է Մոուրինյոյի ենթակայության տակ և ծանոթ է նրա խաղային փիլիսոփայությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում