«Ման. Յունայթեդը» չի պատրաստվում գնել Գյոտցեին

«Ման. Յունայթեդը» չի պատրաստվում գնել Գյոտցեին

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա ամռան իր տրանսֆերային նպատակների ցանկից հանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին:

-«Յունայթեդը» հասկանում է, որ ամռանը թիմը ուժեղացման կարիք ունի: Սակայն սըր Ալեքսը գիտի, որ Գյոտցեի թանկ ձեռքբերումը լրջորեն վնաս կհասցնի ակումբի բյուջեին, այդ պատճառով էլ նա սկսել է այլ տարբերակներ փնտրել,- հաղորդել է ակումբի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում