«Յուվենթուսը» պայքարում է Դրաքսլերի համար

«Յուվենթուսը» պայքարում է Դրաքսլերի համար

«Յովենթուսն» ու «Շալկե-04»-ը բանակցություններ են սկսել գերմանական ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Goal-ը:

Նա Գերմանիայում համարվում է ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, ու արդեն հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, որոնց շարքում կա նաև թուրինյան ակումբը, որը կարծում է, որ իրենց այդպիսի խաղացող է պետք:

Գերմանացին դիտարկվում է որպես կիսապաշտպանությունը համալրող խաղացող, որն այս պահին «Յուվեում» կազմում են Անդրեա Պիռլոն, Կլաուդիո Մարկիզիոն ու Արթուրո Վիդալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում