Մանչինի. Դեռ պարզ չէ` ովքեր կհեռանան թիմից

Մանչինի. Դեռ պարզ չէ` ովքեր կհեռանան թիմից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ դեռ որոշված չէ, թե առաջիկա ամռանը ովքեր են հեռանալու թիմից:

-Պետք չէ հավատել այն ամենին, ինչ գրվում է թերթերում: Ամեն դեպքում, «Մանչեսթեր Սիթին» դեռ չգիտի, թե ամռանը ովքեր կհեռանան թիմից: Հեռացող հնարավոր թեկնածուների ցանկը արդեն կա, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի նրանց ապագան: Դրանից հետևում է, որ մենք դեռ չգիտենք, թե ովքեր կհեռանան թիմից: ԶԼՄ-ները ընդամենը փորձում են գուշակել, այդպիսի բաները վաղուց հայտնի են մեզ,- մարզչին մեջբերում է The Guardian-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում