«Չելսին» Հենրիխ Մխիթարյանին դիտակում է որպես Լեմպարդին փոխարինողի

«Չելսին» Հենրիխ Մխիթարյանին դիտակում է որպես Լեմպարդին փոխարինողի

Terrikon-ի տեղեկություններով, Լոնդոնի «Չելսին» Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիտարկում է որպես թիմի 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին փոխարինողի:

Հայ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի շրջանակներում երկու անգամ հանդիպել է «Չելսիին» ու չնայած նրան, որ չի կարողացել գրավել «ազնվականների» դարպասը, դրական տպավորություն է թողել ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի վրա:

Տեղեկացվում է, որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը այժմ գնահատվում է 40 մլն. եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դոնեցկյան թիմի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», ինչպես նաև մանչեսթերյան երկու ակումբները’ «Յունայթեդը» ու «Սիթին»:
«»

Հետևեք մեզ նաև Telegram-ում