Չեխիայի մարզիչ. Եթե չհաղթենք Հայաստանին, հրաժարական կտամ
23/03/2013 14:57
Նմանատիպ
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը կտրուկ է արտահայտվել Դանիայի հավաքականին 0-3 հաշվով պարտվելուց հետո:
-Եթե չհաղթենք Հայաստանի հավաքականին, հրաժարական կտամ: Մենք այս ընտրական փուլում կորցրել ու շարունակում ենք միավորներ կորցնել, թեև իրավիճակը դեռևս անհույս չէ: Մեր թիմն արդեն ապացուցել է, որ ընդունակ է դուրս գալ ծանր իրավիճակներից: Մենք պետք է պարզապես ցույց տանք այն, ինչին ընդունակ ենք,- ասել է չեխերի մարզիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Չեխիայի հավաքականները կհանդիպեն Երևանում, մարտի 26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում