Հայ սամբիստները կմասնակցեն սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին

Հայ սամբիստները կմասնակցեն սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին

Հայ սամբիստները կմասնակցեն Ա. Խառլամպիևի հուշամրցաշարին, որը տեղի է ունենալու մարտի 23-ից 24-ը Մոսկվայում և հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցելու համար ՌԴ մայրաքաղաք են մեկնելու 82 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը և 90 կգ Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության կազմում են լինելու նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, միջազգային կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում