«Արսենալը» առաջարկներ է արել Վալդեսի, Վիլյայի ու Սանչեսի համար

«Արսենալը» առաջարկներ է արել Վալդեսի, Վիլյայի ու Սանչեսի համար

Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այս ամառ նոր սերիալ կսկսվի «Բարսելոնայի» ու «Արսենալի» միջև: Նախկինում ֆուտբոլիստները հիմնականում ուղևորվում էին Լոնդոնից Իսպանիա, իսկ այժմ կարող է տեղի ունենալ հակառակը:

«Կանոնիերները» առաջարկներ են կատարել Վիկտոր Վալդեսի, Դավիդ Վիլյայի ու Ալեքսիս Սանչեսի համար: Բանակցային գործընթացին կարող է օգնել նաև այն, որ Վիլյան ու Ալեքսիսը մշտական տեղ չունեն կատալոնացիների մեկնարկային կազմում, իսկ Վալդեսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Լոնդոնյան ակումբի օգտին է նաև այն փաստը, որ Վիլյայի ու Վալդեսի համաձայնագրերը ավարտվում են 2014 թվականին, իսկ Սանչեսինը’ 2015, ու «Բարսան» դեմ չի լինի բարձր գնով վաճառել իր խաղացողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում