Սիմեոնե. Տորրեսին գրկաբաց կընդունենք

Սիմեոնե. Տորրեսին գրկաբաց կընդունենք

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ակումբը «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի վերադարձին կնպաստի, դրա համար սակայն անհրաժեշտ է ֆուտբոլիստի և լոնդոնյան ակումբի համաձայնությունը.

-Տորրեսը «Չելսիի» ֆուտբոլիստն է, ու մենք պետք է հարգենք նրա պայմնագաիրը: Մենք պետք է սպասենք Անգլիայի առաջնության զարգացման ընթացքին: Միայն այդ ժամանaկ կարելի է խոսել տրանսֆերի մասին:

Ֆերնանդոն գիտի մեր ակումբը, չէ՞ որ հենց այստեղ առաջին անգամ նրա մասին լսեցին որպես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Գիտեմ, թե ինչի է ընդունակ այդ խաղացողը, և մենք հաճույքով կընդունենք նրան: Գիտեմ, թե դա որքան կարևոր է մեր թիմի ու նրա համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում