Անի Ամիրաղյանը դուրս է եկել Pro Circuit Futures մրցաշարի կիսաեզրափակիչ

Անի Ամիրաղյանը դուրս է եկել Pro Circuit Futures մրցաշարի կիսաեզրափակիչ

Այս օրերին Թուրքիայում ընթանում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի Pro Circuit Futures մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը:

Անին դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, ուր կմրցի իսպանուհի Եվա Ֆերնանդես-Բրուգեսի հետ: Նշենք, որ մինչ այս հայ թենիսիստուհին առաջին շրջանում 6:0, 6:2 հաշվով հաղթանակ է տոնել Ղրղզստանի ներկայացուցիչ Քսենյա Պալկինայի նկատմամբ, երկրորդ շրջանում՝ բուլղարուհի Բորիսլավա Բոտուշարովայի` 6:4, 2:6, 6:2, իսկ 1/4 եզրափակիչում՝ չեխ Պերնիլա Մենդեսովայի` 6:1, 6:3:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում