Կանտոնա.«Մոուրինյոն ցույց է տալիս, որ մարզիչը պետք է նաև դերասան լինի»

Կանտոնա.«Մոուրինյոն ցույց է տալիս, որ մարզիչը պետք է նաև դերասան լինի»

«Մանչեսթեր Յուանյթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան ֆրանսիական մամուլին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Ռեալի» մարզիչի մասին:

-«Բարսելոնան» այն եզակի թիմերից է, որ ինձ հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդից» զատ: «Ռեալը» նույնպես, որովհետև նրանք ունեն այնպիսի մարզիչ, ինչպիսին Ժոզե Մոուրինյոն է: Ես չեմ հավանում նրա խաղաոճը, բայց նա զարմանալի անձնավորություն է: Նա կարողանում է կառավարել թիմը: Մոուրինյոն ցույց է տալիս, որ մարզիչը պետք է լինի նաև դերասան, ինչի հետ ես համաձայն եմ ,-ասել նա :

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում