Մոուրինյոն իր կարիերային նվիրված ցուցահանդես է բացել

Մոուրինյոն իր կարիերային նվիրված ցուցահանդես է բացել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պորտուգալիայի իր ծննդավայր Սետուբալ քաղաքում կարիերային նվիված ցուցահանդես է բացել: «Ժոզե Մոուրինյո, 50 տարի» խորագիրը կրող ցուցահանդեսում 50 ցուցանմուշ է ներկայացվել, որոնք ներկայացնում են պորտուգալացի մարզչի կյանքի կարևոր դրվագները:

-Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ նման հնարավորություն տվեցին: Սետուբալն աշխարհի միակ կետն է, որտեղ ես կարող եմ լինել նա, ով միշտ եղել եմ,-ասել է Մոուրինյոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում