Գործակալ. Շատ քիչ թիմեր կարող են վճարել Կավանիի հրաժարագնի գումարը
23/03/2013 22:33
Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալը վստահ է նրանում, որ ուրուգվայցին երջանիկ է Նեապոլում:
-Էդինսոնը շատ է սիրում ինչպես ակումբը, այնպես էլ քաղաքը: Շատ քիչ թվով ակումբներ կարող են վճարել այն հրաժարագինը, որը նշված է նրա պայմանագրում: Ավելին, առայժմ ոչ մի թիմ լուրջ առաջարկ չի կատարել Կավանիին գնելու համար:
Սակայն ամենակարևոր գործոնը, որ նրան ստիպում է մնալ նեապոլյան ակումբում, դա թիմի ներկայիս առաջընթացն ու ուժեղ ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելն է: Էդինսոնը ամբիցիոզ խաղացող է ու ցանկանում է տիտղոսներ նվաճել,- ասել է գործակալը Radio Kiss Kiss-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում