Մոուրինյո. Կարող եմ վերադառնալ այնտեղ, որտեղ արդեն աշխատել եմ

Մոուրինյո. Կարող եմ վերադառնալ այնտեղ, որտեղ արդեն աշխատել եմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Ինտերը» կամ «Չելսին»:

-Ես արկածախնդիր բնավորություն ունեմ, դրա համար չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում,- ասել է պորտուգալացի մասնագետը:

-Շատ դժվար է նոր աշխատատեղ գտնել այն բանից հետո, երբ այսքան ժամանակ եմ անցկացրել Անգլիայում, Իտալիայում, Պորտուգալիայում ու Իսպանիայում: Սակայն լիովին հավանական է, որ ես կվերադառնամ այնտեղ, որտեղ նախկինում արդեն աշխատել եմ: Անակնկալներ լինում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում