Դոմենեկ. Բենզեման նորից ապացուցեց իր անպետքությունը
23/03/2013 23:03
Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը Վրաստանի հետ ընտրական հանդիպումից հետո քննադատել է «եռագույնների» հարձակվող Կարիմ Բենզեմային:
-Ես ասել եմ նախկինում ու ևս մեկ անգամ կրկնում եմ. Բենզեման ամեն անգամ ապացուցում է հավաքականին իր անպետքությունը: Ինչ վերաբերում է Ռիբերիին, ապա նա շարունակում է անկայուն ֆուտբոլ ցուցադրել: Այդպես էր նաև նախկինում,- գրել է Դոմենեկը թվիթերյան իր էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում