3 լեգենդար ֆուտբոլիստներ (տեսանյութեր)

3 լեգենդար ֆուտբոլիստներ (տեսանյութեր)

Ֆուտբոլում ֆուտբոլիստները շատ են, բայց նրանցից քչերն են անցնում պատմության գիրկը: Այս անգամ կներկայացնենք լեգենդար ֆուտբոլիստներից երեքին:


Միշել Պլատինի 1955թ. 21 հունիսի

Ֆուտբոլիստ, ով աչքի է ընկել տուգանայինների հիանալի իրականացմամբ, ով այսօր էլ օժտված է մեծ ուժով, խելքով: Պլատինին երեք տարի անընդմեջ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:
1979 թվականին լեգենդար ֆուտբոլիստը սկսել է խաղալ ֆրանսիական հզոր «Սենթ-Էնյեն» ակումբում և արդեն 1981-ին Ֆրանսիայի առաջնությունում թիմը դառնում է չեմպիոն: Դրանից հետո Պլատինին առաջարկներ է ստանում «Ռեալից», «Արսենալից», «Յուվենտուսից»:
Պլատինին վերադարձավ ֆուտբոլ 1991-ին` գլխավորելով Ֆրանսիայի հավաքականը: Նույն տարում նա ճանաչվում է լավագույն մարզիչ: 2002-ին Պլատինին պաշտոն է ստանում ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում: 2007-ին իրականանում է նրա երազանքը` Պլատինին դառնում է ՈՒԵՖԱ-ի նախագահ:

 

Դիեգո Մարադոնա  1960թ. 30 հոկտեմբերի

Լեգենդար ֆուտբոլիստ, ում համեմատում են մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի`Պելեյի հետ: Դեռ մանկությունից նա սիրել է ֆուտբոլը, սակայն մայրն ու քույրերը դեմ են եղել նրա այդ հետաքրքրությանը:
10 տարեկանում Մարադոնային  նկատում է «Արգենտինոս Ջունիորս» թիմի մարզիչ Գոյո Կարրիսոն և հրավիրում թիմ: Այստեղ Մարադոնան դառնում է աստղ, իսկ թիմը անընդմեջ 136 հաղթանակ տոնում: 1977-ին Դիեգոյին նկատում է նաև Արգենտինայի հավաքականի մարզիչը: Մարադոնան պայամանագիր է կնքել այսօրվա հզորագույն ակումբներից մեկի` Բարսելոնայի հետ: Սակայն ֆուտբոլիստի պնդմամբ`ակումբում անցկացրած տարիները ամենավատն են եղել: Նա հանդիպել է բազմաթիվ մարդկանց տհաճ վերաբերմունքին:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Մարադոնան հայտնվում է սկանդալների կենտրոնում: Թմրանյութերի օգտագործման պատճառով նրա առողջությունը վատթարանում է, ինչի հետևանքով 1997-ին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ սրտի կաթված է ստանում: Բարեբախտաբար, բժշկական կուրսն անցնելուց հետո նրա առողջությունը բարելավվում է:

Պելե  1940թ., հոկտեմբերի 23


Բրազիլացի ֆուտբոլիստ, ում կոչել են «ֆուտբոլի արքա»։ Հինգ տարեկանում Պելեի ֆուտբոլային ուղին արդեն իսկ որոշված էր: Նրա հայրը` Դոնդինյոն, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, բայց վնասվածքի պատճառով ստիպված է եղել շուտ թողնել այն: Նա ամեն ջանք գործադրել է տղային սովորեցնելու ֆուտբոլային տարբեր հնարքների: Արդեն յոթ տարեկանում Պելեն սկսում է խաղալ տեղի ակումբներից մեկում:
Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, դարձել 77 գոլի հեղինակ։ Նա երեք անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն `1958թ., 1962թ. և 1970թ:
ՖԻՖԱ-ն Պելեին ճանաչել է դարի լավագույն ֆուտբոլիստ:Չնայած այն բանին, որ Պելեն Եվրոպայում չի խաղացել, նրան ճանաչում էին ֆենոմենալ թվով մարդիկ` տիեզերքի 93%-ը:
-Առանց միասնական ջանքերի ֆուտբոլում հաղթանակը հնարավոր բան չէ: Ֆուտբոլը թիմն է, կոլլեկտիվը, ոչ թե մեկ կամ երկու ֆուտբոլային աստղերը,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում