Ձանետին նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ
24/03/2013 00:11
Նմանատիպ
«Ինտերի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարակել Խավիեր Ձանետիին: 39-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն միլանյան ակումբում չենք ցանկանում բաց թողնել իրենց փորձառու ֆուտբոլիստին:
Իտալական մամուլը գրում է, որ մոտ ժամանակներս «Ինտերը» նոր, հավանաբար, 1 տարով պայմանագիր կառաջարկի Ձանետիին: Տեղեկություններ կան նաև, որ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել Վալտեր Սամուելի հետ պայմանագիրը ևս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում