Արթուր Աբրահամը զիջեց WBO վարկածով չեմպիոնական տիտղոսը (տեսանյութ)

Արթուր Աբրահամը զիջեց WBO վարկածով չեմպիոնական  տիտղոսը (տեսանյութ)

Սուպերմիջին քաշային կարգում Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից WBO վարկածով չեմպիոնական մենամարտում հաղթանակ տոնեց Շտիգլիցը: Ցավոք, հայազգի բռնցքամարտիկն առաջին երեք ռաունդներում լուրջ վնասվածք ստացավ, և բժիշկները թույլ չտվեցին նրան շարունակել մենամարտը: Շտիգլիցը տեխնիկական նոկաուտ տարավ ու վերադարձրեց չեմպիոնական գոտին:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթել էր` մրցավարների միաձայն որոշմամբ: Սակայն համաձայն բռնցքամարտիկների պայմանգրի’ հաղթանակի դեպքում Արթուր Աբրահամը պարտավոր էր Ռոբերտ Շտիգլիցի հետ անցկացնել ռևանշ մենամարտ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում