Ռամոս. Չեմպիոնների լգայի գավաթն իմ երազանքն է

Ռամոս. Չեմպիոնների լգայի գավաթն իմ երազանքն է

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ խաղի իր սպասելիքներից և ասել, որ առաջնությունը հաղթելը նրա երազանքն է.

-Պետք է հարգենք «Գալաթասարային»: Պետք չէ նրանց հետ հանդիպելու փաստը հաջողություն համարել: Երբեք չպետք է թերագնահատես մրցակցիդ: Դրոգբան և Սնեյդերը համաշխարհային մակարդակի խաղացողներ են: «Ռեալը» պետք է դարպաստ անառիկ պահի, քանի որ ես վստահ եմ, որ բարդ է լինելու:

Ցավոք Չեմպիոնների լիգան միակ մրցաշարն է, որ դեռ չեմ հաղթել ու պետք է խոստովանեմ, որ այդ գավաթն ինձ համար շատ կարևոր է: Իմ կարիերայի այս փուլում դա իմ ամենամեծ երազանքն է: Հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր կկարողանամ ասել, որ մի անգամ չէ, որ հաղթել եմ Չեմպիոնների լիգան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում