Ալեքսիսը չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից»
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով հետաքրքրված էին «Ինտերն» ու «Յուվենթուսը»:
Սակայն չիլիացին կտրուկ մերժել է իտալական ակումբներին: Նա ցանկանում է մնալ Կատալոնիայում ու իր համար նոր աշխատատեղ կսկսի փնտրել միայն այն բանից հետո, երբ ակումբը իրեն հասկացնել տա, որ այլևս իր ծառայությունների կարիքը չունի:
Ֆուտբոլիստը ցանկանում է այս մրցաշրջանը ավարտել կապտանռնագույն մարզաշապիկով: Նա հուսով է հաղթել ոչ միայն Լա Լիգայում, այլև իր գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նա վստահ է, որ ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը աջակցում են իրեն: Այդ պատճառով էլ չի ցանկանում հեռանալ թիմից: Նշենք, որ Ալեքսիսը այս մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, սակայն աչքի ընկել ընդամենը 5 անգամ: «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում