Գարայը ամռանը կտեղափոխվի «Ման. Յունայթեդ»

Գարայը ամռանը կտեղափոխվի «Ման. Յունայթեդ»

Պորտուգալական Record պարբերականը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Բենֆիկայի» պաշտպան Էյզեկիել Գարայի համար պայքարում, ու նա այս ամռանը կտեղափոխվի «Օլդ Թրաֆֆորդ»:

Ըստ աղբյուրի, «կարմիր սատանաները» 26-ամյա պաշտպանի համար կառաջարկեն 20 մլն. եվրո:

Վերջերս տեղեկատվություն էր հայտնվել, թե Գարայի գնմամբ հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն տեղեկացվում է, որ «Յունայթեդը» արդեն համաձայնություն է ձեռք բերել պորտուգալական ակումբի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում