«Բավարիան» պատրաստ է Գոմեսին փոխանակել Կավանիի հետ
24/03/2013 14:03
Նմանատիպ
Tuttosport-ը տեղեկացնում է, որ Մյուխենի «Բավարիան» պատրաստ է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին’ փոխարենը Վալտեր Մացարիի թիմին առաջարկելով Մարիո Գոմեսին:
Այս մրցաշրջանում գերմանացի հարձակվողը շատ հազվադեպ է խաղադաշտ մտնում մեկնարկային կազմում, քանի որ ավելի շատ խաղաժամանակ է ստանում Մարիո Մանջուկիչը:
Իտալական ակումբը պատրաստ է բաց թողնել ուրուգվայցի հարձակվողին, եթե նրա համար մեծ գումար առաջարկվի:
Հիշեցնենք, որ նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոստովանել էր, որ իր հարձակվողին կվաճառի միայն 70 մլն. եվրոյի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում