Խուրադոն կարող է վերադառնալ «Շալկե-04»

Խուրադոն կարող է վերադառնալ «Շալկե-04»

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Խոսե Մանուել Խուրադոն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Շալկե-04»:

Այս պահին 26-ամյա իսպանացին մոսկովյան ակումբի գույները պաշտպանում է վարձակալական հիմունքներով: Goal.com-ի տեղեկություններով, մոսկվացիները չեն պատրաստվում ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Այնպես որ, մրցաշրջանի ավարտից հետո, նա կվերադառնա Գերմանիա: Սպասվում է, որ խաղացողի ապագան կորոշվի առաջիկա ամսվա ընթացքում:

Նախկինում հաղորդվում էր, որ Խուրադոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ: Սակայն խաղացողի գործակալը հերքել է, որ կոնկրետ առաջարկներ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում