«Բավարիան» ցանկանում է գնել Յիլմազին

«Բավարիան» ցանկանում է գնել Յիլմազին

«Գալաթասարայի» հարձակվող Բուրակ Յիլմազը կարող է համալրել Մյունխենի «Բավարիայի» շարքերը:

-Ես տեսել եմ Յիլմազի գոլերը: Նա չափազանց խելացի խաղացող է, ում ոչ ոք չի կարողանում կանգնեցնել թուրքական Սուպերլիգայում,- ասել է «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը:

-Երբ ֆուտբոլիստը 7 գոլ է խփում Չեմպիոնների լիգայում, ապա նրա ընդունակությունները չեն կարող կասկածի տակ դրվել: Չեմ թաքցնում, որ նա գտնվում է մեր սկաուտների ուշադրության տակ:

Եթե «Բավարիան» ցանկանա հարձակվողի գնել, ապա Յիլմազը, լիովին հնարավոր է, որ համալրի մեր շարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում