Կյելլինին կմասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

Կյելլինին կմասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Ջիորջո Կյելլինին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Բավարիայի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ իտալացին կոճի վնասվածք էր ստացել Իտալիայի հավաքականի մարզման ժամանակ: Վնասվածքը բավարար ծանր է գնահատվել ու ֆուտբոլիստը վերադարձել է տուն:

France Football-ի տեղեկություններով, Կյելլինին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ինտերի» դեմ խաղը, որը կկայանա մարտի 30-ին: Սակայն ապրիլի 2-ին կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպմանը նա պատրաստ կլինի:

Կյելլինիի վերականգնման ավելի կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում