«Արսենալը» ցանկանում է գնել «Սոշոյի» պաշտպանին

«Արսենալը» ցանկանում է գնել «Սոշոյի» պաշտպանին

«Արսենալը» հետաքրքրված է «Սոշոյի» աջ պաշտպան Սեբաստիան Կորշիայի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է The Times-ը, «կանոնիերները» այս ֆուտբոլիստին դիտարկում են որպես Բակարի Սանյային փոխարինողի, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի լոնդոնյան ակումբը:

23-ամյա Սեբաստիանը հանդես է գալիս պաշտպանության աջ եզրում: Այս մրցաշրջանում նա իր ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու դարձել է մեկ գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում