«Չելսի». Տորրես-Ֆալկաո փոխանակությունը լրիվ հավանական է
24/03/2013 15:08
Նմանատիպ
Հավանական է, որ «Էլ Նինյոն», այդուհանդերձ, կվերադառնա իր հարազատ ակումբ:
Օրերս «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել էր, որ կցանկանար Ֆերնանդո Տորրեսին տեսնել «Վիսենտե Կալդերոնում»:
Այժմ բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ իսպանացի հարձակվողը կարող է հայրենիք վերադառնալ արդեն այս ամռանը, ինչի համար էլ «Չելսին» բանակցություններ է սկսել Ռադամել Ֆալկաոյին «Սթեմֆորդ Բրիջ» բերելու համար:
Լոնդոնյան ակումբը մտադիր է Տորրեսին ներգրավվել Ֆալկաոյի տրանսֆերի մեջ, որպեսզի կոլումբիացու համար վճարվելիք գումարը ավելի քիչ լինի: Հիշեցնենք, որ, ըստ պայմանագրի, Ֆալկաոյի հրաժարագինը կազմում է 50 մլն. ֆունտ ստեռլինգ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում