Ըմբշամարտ. Հայ ըմբիշները մեկնարկեցին հաղթանակով

Ըմբշամարտ. Հայ ըմբիշները մեկնարկեցին հաղթանակով

Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր տեղի կունենան հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին գոտեմարտերը: Հայաստանի ներկայացուցիչներն արդեն սկսել են իրենց ելույթները.

74 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը 1/16 եզրափակչում երկու մրցափուլերում հաղթեց շվեդ Յան Յերսգենին և հաջորդ փուլում կմրցի թուրք Սերեֆ Թուֆենկիի հետ:

Արթուր Շահինյանինը ևս հաղթանակով մեկնարկեց. նա պայքարից դուրս թողեց Դամիան Յանիկովսկուն: 1/8 եզրափաչկում Շահինյանի մրցակիցը կլինի հունգարացի Պետեր Բեչսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում