«Արսենալը» 18 մլն. եվրո կառաջարկի Սամբայի ու Ռեմիի համար
24/03/2013 15:18
Նմանատիպ
«Արսենալը» շարունակում է ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր լոնդոնյան ակումբի’ «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Խոսքը Ալեքսիս Սանչեսի, Դավիդ Վիլյայի ու Վիկտոր Վալդեսի մասին էր:
Այժմ Daily Star-ը տեղեկացնում է, որ «Արսենալի» նշանառության տակ են հայտնվել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» երկու ֆուտբոլիստներ’ պաշտպան Քրիստոֆեր Սամբան ու հարձակվող Լոիկ Ռեմին: Լոնդոնյան ակումբը պատրաստ է երկու խաղացողների համար վճարել 18 մլն. եվրո, ու եթե այս մրցաշրջանի արդյունքներով Հարրի Ռեդնապի թիմը դուրս մնա Պրեմիեր լիգայից, ապա տրանսֆերների կայանալու հավանականությունը մեծ կլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում