«Բարսելոնա». Կկայանա Վիլյա-Ագուերո փոխանակությո՞ւն

«Բարսելոնա». Կկայանա Վիլյա-Ագուերո փոխանակությո՞ւն

«Բարսելոնան» միացել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի համար պայքարին:

Կատալոնական ակումբի ղեկավարությունը արդեն այժմ մտածում է այն մասին, թե ինչպես նոր մրցաշրջանից առաջ ուժեղացնի թիմի հարձակման գիծը: «Բլաուգրանան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Դավիդ Վիլյային ու նրան պահպանելը լինելու է ակումբի առաջնային նպատակը:

Սակայն եթե իսպանացին որոշի հեռանալ ակումբից, ապա նա կարող է տեղափոխվել Անգլիա, իսկ նրա փոխարեն Կատալոնիայում հայտնվի մանչեսթերյան ակումբի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» այս հարցում պետք է մրցակցի «Ռեալի» հետ, ով նույնպես լրջորեն է հետաքրքրված «Սիթիի» հարձակվողի ձեռքբերումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում