Ֆետտելը ներողություն է խնդրել Ուեբբերից
24/03/2013 16:30
Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը BBC-ի հետ զրույցում ասել է, որ Մալազիայի Գրան-Պրիի հաղթանակը պետք է շնորհվեր իր թիմակցին` Մարկ Ուեբբերին, որին շրջանցեց հենց Ֆետտելը` հաշվի չառնելով թիմային կարգը:
«Ես ուշադրություն չեմ դարձնում քննադատությանը: Պետք է խոսեմ Ուեբբերի և թիմի նրկայացուցիչների հետ… և վերջ: Իհարկե, սա այն հաղթանակը չէ, որով ես կարող եմ հպարտանալ, որովհետև այս հաղթանակը պետք է Ուեբբերինը լիներ:
Ցանկանում եմ ներողություն խնդրել Մարկից: Նա ձգտում էր խնայել մեքենան, իսկ ես ռիսկի դիմեցի` շրջանցելով նրան: Չհետևեցի թիմային կարգին, բայց պետք է հետևեի»,-ասել է Ֆետտելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում