«Միլանն» ու «Յուվենթուսը» պայքարում են Էռնանեսի համար

«Միլանն» ու «Յուվենթուսը» պայքարում են Էռնանեսի համար

Իտալական գրանդները’ «Միլանն» ու «Յուվենթուսը», իրենց հայացքը ուղղել են «Լացիոյի» կիսապաշտպան Էռնանեսի կողմը:

Իտալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ կիսապաշտպանը իր կարիերայի շարունակության համար առաջարկներ է ստացել այս երկու թիմերից, ինչպես նաև Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներից:

Բրազիլացին ներկայումս համարվում է հռոմեական ակումբի առանցքային խաղացողներից մեկը, սակայն նրա համաձայնագիրը ավարտվում է 2015 թվականին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցությունները դեռ չեն էլ սկսվել:

Եթե մինչև ամառ այս հարցում տեղաշարժ չնկատվի, ապա «Լացիոն» կիսապաշտպանին հրաժեշտ կտա 18 մլն. եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում