Հայտնի են Ալբայի ապաքինման ժամկետները

Հայտնի են Ալբայի ապաքինման ժամկետները

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի հավաքի ժամանակ և հավաքականի մարզչական կազմի կողմից ետ էր ուղարկվել կատալոնական ակումբի ենթակայության տակ:

Mundo Deportivo-ն գրում է, որ այսօր ֆուտբոլիստը վերջնական բժշկական հետազոտություն է անցել, և չի կարողանա օգնել իր թիմին 7-10 օր:

Այսպիսով, Ալբան բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումը, սակայն հնարավորություն կունենա մասնակցելու «ՊՍԺ»-ի հետ Չեմպիոնների լիգայի խաղին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում