Բալոտելլի. Զղջում եմ միայն «Ինտերի» մարզաշապիկը նետելու համար
24/03/2013 19:00
Նմանատիպ
Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին պատմել է, որ եթե ժամանակը ետ տալու հնարավորություն ունենար, ինչ կփոխեր:
«Կյանքում միայն մեկ բան կփոխեի. եթե հնարավորություն ունենայի, չէի նետի «Ինտերի» մարզաշապիկը գետնին»:
Նշենք, որ Մարիոն նկատի ունի 2010 թվականի ապրիլին տեղի ունեցած միջադեպը, երբ «Բարսելոնայի» հանդեպ տոնած հաղթանակից հետո, տրիբունայի զայրույթին ի պատասխան (երկրպագուները չէին ցանկանում նրան տեսնել խաղադաշտում) Բալոտելլին նետեց «Ինտերի» մարզաշապիկը խոտածածկին և հեռացավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում