Ռոսելը մտադիր է համոզել Վալդեսին մնալ «Բարսելոնայում»
24/03/2013 19:12
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հույս է հայտնել, որ թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսին հնարավոր կլինի համոզել չհեռանալ: Հիշեցնենք, որ Վալդեսի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն դարպասապահը հրաժարվել է այն երկարաձգելուց:
«Ես և Տիտո Վիլանովան կխոսենք Վալդեսի հետ: Կարծում եմ` նա կվերանայի իր որոշումը»,-Վիլանովայի խոսքերը մեջբերել է El Mundo-ն:
Բացի այդ Ռոսելն ասել է, որ Վիլանովայի բացակայության ժամանակ երբեք չի մտածել այլ մարզիչ հրավիրելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում