Ըմբշամարտ. Արթուր Շահինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Ըմբշամարտ. Արթուր Շահինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Թբիլիսիում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ 84 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ բուլղարացի Խրիստո Միրինովի նկատմամբ: 

Հավելենք` մեկնարկային գոտեմարտում Արթուր Շահինյանը 4:1, 4:1 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Պետեր Բակցին, քառորդ եզրափակիչում` 9:0, 0:1 հաշվով Անտի Վելի Հակալային, իսկ կիսաեզրափակիչում 0:5, 0:0 հաշվով պարտվել էր վրացի Վլադիմեր Գեգեշիձեին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում