Վարանը հույս ունի մասնակցելու Իսպանիայի դեմ խաղին

Վարանը հույս ունի մասնակցելու Իսպանիայի դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ պաշտպան Ռաֆայել Վարանը հույս ունի մասնակցելու Իսպանիայի հավաքականի դեմ առաջիկա խաղին: Telefoot հաղորդման եթերում ֆուտբոլիստն ասել է.

«Հույս ունեմ մասնակցելու Իսպանիայի դեմ խաղին: Իսպանացիների հետ միմյանց հաղորդագրություններ ենք գրում: Նրանք մեզ լուրջ մրցակից են համարում և գրում են, որ հաղթանակի անհրաժեշտություն ունեն: Սակայն դա մեզ ևս պետք է: Իսկական մարտ է սպասվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում