«Միլանը» հետաքրքրված չէ Գատտուզոյի ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված չէ Գատտուզոյի ծառայություններով

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին պնդում է, որ ակումբը դեռ հետաքրքրված չէ շվեյցարական «Սյոնի» մարզիչ Ջեննարո Գատտուզոյի ծառայություններով:

-«Միլանի» նախկին ֆուտբոլիստները ձգտում են տեղ զբաղեցնել մարզչական նստարանին, բայց Գատտուզոյին «Միլանի» մարզիչ նշանակելու ժամանակը դեռ չի եկել: Այս պահին Ալլեգրին կարող է հանգիստ լինել իր տեղի համար ,- ասել է Գալլիանին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում