Դել Բոսկե. Ֆրանսիա գնում ենք երեք միավորի համար

Դել Բոսկե. Ֆրանսիա գնում ենք երեք միավորի համար

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի Ֆրանսիայի դեմ խաղից ունեցած ակնկալիքներից:

«Երեքշաբթի օրը մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում: Սակայն ֆրանսիացիների հետ խաղից հետո մենք դեռ չորս հանդիպում էլ ունենք, այնպես որ, այս խաղի արդյունքից չէ, որ ամեն ինչ կախված է:

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիա ենք գնում երեք միավորի համար: Ամեն պարագայում պետք լավատես լինել և հավատալ սեփական ուժերին»,-մարզչի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում