Սերենա Ուիլյամսը` իր հեծանվային երթևեկության մասին

Սերենա Ուիլյամսը` իր հեծանվային երթևեկության մասին

Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթելով Այումի Մորիտուին` Սերեա Ուիլյամսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է` ինչպես է ժամանել խաղին:

«Փողոցներում երթևեկությունն ահավոր էր, և ես բոլորից միայն լսում էի` ժամեր են ծախսել կորտեր հասնելու համար: Դրա համար հյուրանոցում խնդրեցի գոլիֆի մեքենա, բայց նրանք չունեին. կար մոտոցիկլետ, սակայն ես դրանով չեմ երթևեկում:

Այդ ժամանակ հյուրանոցի աշխատակիցներն ասացին, որ ունեն նաև հեծանիվ: Եվ թեպետ հեծանիվ ևս ես չեմ վարում, այս անգամ բացառություն արեցի: Հետաքրքիր էր: Հավանաբար, սա կլինի մրցաշարից իմ ամենավառ հիշողություններից մեկը»,-ասել է Սերենան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում